«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Կշարունակի մնալ «Աթլետիկոյում»

Կշարունակի մնալ «Աթլետիկոյում»
03.03.2017 | 12:41

Անկախ ընթացիկ մրցաշրջանում թիմի ցույց տված արդյունքից, Դիեգո Սիմեոնեն կշարունակի մնալ «Աթլետիկոյում»: Ինչպես ամրագրված է ակումբի հետ ունեցած պայմանագրում, արգենտինացի մասնագետը թիմի հետ կհամագործակցի ևս երկու տարի:
Ընթացիկ մրցաշրջանում թիմը 45 միավորով գտնվում է չորրորդ հորիզոնականում:


Սիմեոնեի գլխավորությամբ այս հինգուկես տարում «Աթլետիկոն» նվաճել է հինգ տիտղոս՝ Իսպանիայի չեմպիոնությունը (2014 թ.), Իսպանիայի սուպերգավաթը (2014 թ.), Իսպանիայի գավաթը (2013 թ.), հաղթել է Եվրոպայի լիգայում (2012 թ.) և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակչում (2012 թ.): Այս ամենից զատ, «Աթլետիկոն» նրա գլխավորությամբ երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում (2014 և 2016 թվեր):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ